copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:43 22-11-2021

ՀՀ իշխանությունները պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձություն կազմակերպելու. Հակոբ Բագրատունի

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ նոյմբերի 20-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում գտնվող ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ եւ Լիբանանի ԱԺ-ում hայկական պատգամավորական խմբի նախագահ Հակոբ Բագրատունու եւ հայրենադարձ լիբանանահայերի միջև։ Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիս Կիտանյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

Հանդիպմանը ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հաստատել է հայրենադարձների հետ շարունակական հանդիպումների կարևորությունը։ Նա նաև հայտնել է ՀՅԴ Հայաստանի կառույցի եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորների պատրաստակամությունը՝ հնարավոր միջոցներով աջակցել հայրենադարձների առջև ծառացած խնդիրների լուծմանը։

Հակոբ Բագրատունին առաջին հերթին ընդգծել է ՀՅԴ ամբողջ աշխարհում սփռված կառույցների միջև համագործակցությունը՝ ի խնդիր թե՛ համայնքներում, թե՛ հայրենիքում ապրող մեր հայրենակիցների բարօրության։ Լիբանանի ԱԺ-ում Հայկական պատգամավորական խմբի նախագահն անդրադարձել է նաև Լիբանանում տիրող իրավիճակին ու հաստատել, որ Լիբանանում հայ համայնքը մնում է աշհարհասփյուռ հայության կարևորագույն օղաներից մեկը, այն քաղաքական միավոր է երկրի սահմանադրությամբ ու քաղաքական դրվածքով։ Բագրատունին նաև հավելել է, որ այսօր Լիբանանում տիրում է շատ ծանր իրավիճակ, ու որոշ չափանիշերով նույնիսկ աւելի վատթար, քան քաղաքացիական պատերազմի օրերին։

Հակոբ Բագրատունին շեշտել է` պատմության ընթացքում հավաքական կամովին հայրենադարձությունը երբեք չի հաջողվել, իսկ Հայաստանի մերօրյա իշխանությունները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձություն կազմակերպելու՝ այդ քայլի պահանջած սոցիալական, տնտեսական, մշակութային ու այլ պահանջներով։ «Հետևաբար, որոշել ենք մնալ ու պայքարել։ Իսկ այդ նշանակում է՝ ամեն ճիգ թափել, որ Լիբանանի մեր համայնքը երկրի ներկա տագնապի մեր կարելիության սահմաններում թեթեւացնենք»,- ասել է Հակոբ Բագրատունին՝ շեշտելով, որ Լիբանանի հայ համայնքի օժանդակության կոչին դրական ու գործնական քայլերով արձագանգել են բոլորը, սկսած Հայաստանի ու Արցախի ՀՅԴ կառույցներից, մինչև Կաթողիկոսություններ ու հայկական կազմակերպություններ, միություններ։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
13:23 Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից, ուշադրությո’ւն, 7 համալսարան. Ռուբեն Հայրապետյան