copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:37 11-02-2025

Այս տարի «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը մեկնարկում է աննախադեպ մեծ մասշտաբով՝ Telcell-ի բարձր հովանավորությամբ

Հայաստանի կրթական համայնքը ականատես է դառնում աննախադեպ լայնածավալ կրթական նախաձեռնության՝ «Կորիզ-Ֆիզմաթ» համադպրոցական մաթեմատիկական արշավ-մրցույթի մեկնարկին։

«Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ն և ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը ճանաչվել է որպես աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկը, այս տարվա մրցույթն իրականացնում են աննախադեպ մասշտաբով՝ Telcell-ի բարձր հովանավորությամբ։

2025 թվականի «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը լինելու է մինչ օրս անցկացված ամենամեծ մրցույթը, քանի որ այս տարի մրցույթին միացել է տեխնոլոգիական ոլորտի առաջատար Telcell ընկերությունը։

Այս համագործակցությունն ապահովում է ավելի մեծ ներգրավվածություն, մրցակցային միջավայր և բացառիկ հնարավորություններ հաղթողների համար, քանի որ մաթեմատիկան եղել և մնում է գիտության ու տեխնոլոգիայի հիմնասյունը։ Հենց այդ գաղափարով է առաջնորդվում «Կորիզ-Ֆիզմաթ» արշավը, որի նպատակն է բացահայտել և զարգացնել ապագա առաջնորդներին՝ խթանելով մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրությունն ու հմտությունները։

Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը շեշտել է, որ կրթությունը ցանկացած հասարակության զարգացման անկյունաքարն է, և Telcell-ը, որպես սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցություն ունեցող ընկերություն, նպատակ ունի մատչելի և որակյալ կրթության միջոցով աջակցել ապագա սերնդին։

«Մաթեմատիկական կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլև տրամաբանական մտածողության, վերլուծական հմտությունների և նորարարական մոտեցումների զարգացման կարևոր գործիք։ Մենք համոզված ենք, որ այս մրցույթը կտա այն հնարավորությունը, որը կօգնի հազարավոր աշակերտների հասնել առավելագույն արդյունքների և դառնալ Հայաստանի ապագա տեխնոլոգիական ու գիտական առաջնորդները»,-նշել է Արտյոմ Ղազարյանը։

«Կորիզ կրթական շարժման» հիմնադիր Սուրեն Ալոյանի կարծիքով՝ այս մրցույթը պարզապես մաթեմատիկայի մրցույթ չէ, այն կրթական շարժում է, որն ապացուցելու է, որ մաթեմատիկան Հայաստանի զարգացման կարևորագույն հենասյունն է։ «Telcell-ի հովանավորությամբ այս տարի մենք ստեղծում ենք ավելի լայն հարթակ՝ յուրաքանչյուր աշակերտի համար ապահովելով հավասար հնարավորություններ»,-ավելացրել է Սուրեն Ալոյանը։

ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանի պնդմամբ՝ մաթեմատիկան ոչ միայն գիտելիք է, այլև հնարավորություն։ «Մենք միշտ ձգտել ենք բացահայտել տաղանդավոր աշակերտներին, և այս մրցույթը մեզ ևս մեկ անգամ կօգնի գտնել ու խրախուսել լավագույններին։

Մրցույթի հաղթողներին կտրամադրվի հարցազրույցով Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց ընդունվելու արտոնություն»,-ասել է Արման Սարգսյանը։

Մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ առցանց և առկա, իսկ եզրափակիչ փուլում կկայանա մրցանակաբաշխություն։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները՝ անկախ նրանց գիտելիքների մակարդակից։ Այն ապացուցելու է, որ մաթեմատիկան կարող է սիրել և սովորել յուրաքանչյուրը։

Մրցույթի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում Telcell-ին՝ կրթական շարժմանը միանալու և մաթեմատիկայի միջոցով ապագա առաջնորդների ձևավորմանը նպաստելու համար։

Կազմակերպիչների համոզմամբ՝ մաթեմատիկան ապագայի լեզուն է, և այս տարի իրենք պատրաստ են նոր բարձունքների։

Գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել www.koreez.am

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից