copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:32 21-11-2021

Բելառուսում ներգաղթյալների շրջանում COVID-19-ի բռնկում է հայտնաբերվել

Բելառուսի «Բրուզգի» լոգիստիկ կենտրոնում COVID-19-ի բռնկում է տեղի ունեցել. մոտ հարյուր հիվանդ արդեն հասցվել է Գրոդնոյի հիվանդանոցներ։ Այս մասին հայտարարել է Գրոդնոյի մարզային գործկոմի առողջապահության վարչության ղեկավար Լյուդմիլա Կեդան, հայտնում է Хартия97-ը կիրակի՝ նոյեմբերի 21-ին։

Հիվանդներին տեղափոխում են Գրոդնոյի բժշկական հաստատություններ՝ հիմնականում շտապօգնության հիվանդանոց և համալսարանական կլինիկա, ավելացրել է պաշտոնյան։

«Այսօր մոտ 100 մարդ է բերվել»,- պատմել է Կեդան լոգիստիկ կենտրոն ժամանած ԱՀԿ պատվիրակությանը։

Նրա խոսքով, հոսպիտալացման հիմնական պատճառներից են թոքաբորբը, ինչպես նաև թոքերի և աղեստամոքսային տրակտի հիվանդությունները։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա