copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:58 21-11-2021

Բայդենը մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար

Ըստ Washington Post-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա մերձավոր շրջապատը վերջին օրերին դաշնակիցներին հավաստիացրել են, որ նա ծրագրում է վերընտրվել 2024 թվականին։ Ընդ որում, Դեմոկրատական ​​կուսակցությունում շատերը կասկածներ են հայտնում նման քայլի ճիշտ լինելու վերաբերյալ՝ կապված Բայդենի տարիքի հետ։ Քվեարկության ժամանակ նա կդառնա 81 տարեկան։ Բացի այդ, Բայդենի վարկանիշը վերջին շրջանում զգալիորեն նվազել է։

Այսպիսով, նոյեմբերին USA Today-ը և Սաֆոլկի համալսարանը հարցում են անցկացրել, որը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 38%-ն է աջակցում Բայդենի գործունեությանը: Միաժամանակ մեծամասնությունը դեմ է արտահայտվել, որ նա երկրորդ անգամ առաջադրվի։

Նախկին սենատոր Քրիս Դոդը, ով Բայդենի ընկերն է, հաստատել է նոր ժամկետի անցնելու ամերիկացի առաջնորդի մտադրությունը։ «Միակ բանը, որ ես լսել եմ նրանից, այն է, որ նա մտադիր է կրկին առաջադրվել», - ասել է Դոդը:

Սակայն կա վարկած, որ նախագահն ու նրա շրջապատը կոնկրետ խոսում են երկրորդ ժամկետի հնարավորության մասին՝ Բայդենի ներկայիս դիրքերը չթուլացնելու համար։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում