copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:25 19-11-2021

Անգլիայում ընդմիշտ կորած համարվող պոեմը հայտնաբերվել է անսպասելի վայրում

Դոկտոր Թամարա Էթկինը՝ Լոնդոնի Թագուհի Մարիայի համալսարանից, հայտնաբերել է միջնադարյան ֆրանսիական Siège d'Orange պոեմը, որը եղել է մեկ այլ գրքի հետ, որը թվագրված է 1528 թ.։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Siège d'Orange (Օրանժի առումը) միջնադարյան էպիկական պոեմ է ֆրանկ զորավարի և Կառլոս Մեծի զարմիկի մասին շարքից, որը պատմում է Օրանժ քաղաքի համար Սարացիների հետ պատերազմի մասին:

Հետազոտողը ենթադրում է, որ հայտնաբերված ձեռագիրը կարելի է թվագրել 13-րդ դարի վերջով, իսկ ինքն էպիկական ցիկլը կազմվել է 12-րդ դարում Ֆրանսիայում։

Բացի այդ, կապոցում եղել է նաև աշխարհահռչակ «Տրիստանի սիրավեպի» հնագույն տարբերակներից մեկը, որը նույնպես ենթադրաբար գրվել է 12-րդ դարում։

Հետազոտողը նշել է, որ ապշեցուցիչ է թվում այն, որ 16-րդ դարում երեք հարյուր տարի առաջվա ձեռագրերն այնքան անարժեք են եղել, որ դրանք օգտագործվում էին որպես նոր գրքերի կազմեր:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա