Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:30 12-11-2021

Սոցցանցերում 40-ամյա ամերիկուհուն ուսանողուհու տեղ են դնում

Ռուբի անունով ամերիկուհին զարմացնում է մարդկանց իր արտաքինով։ Անծանոթները, հանդիպելով նրան փողոցում, մտածում են, որ նա 20 տարեկան է, իսկ հետո ականջներին չեն հավատում, երբ իմանում են, որ ամերիկուհին 40 տարեկան է, գրում է Mirror-ը։

Ռուբին առավել հայտնի է TikTok-ում իր տեսանյութերով, որոնք նա հրապարակում է իր 191,000-անոց լսարանի համար: Ամերիկուհու խոսքով՝ ինքը քառասուն տարեկան է, բայց մարդիկ կարծում են, թե ինքը դեռ ուսանող է։

«Ես ավելի լավ տեսք ունեմ, քան 20-ամյա երիտասարդներից շատերը», - մեկնաբանել է Ռուբին իր արտաքինը:

Բացի TikTok-ի իր օգտահաշվից, կինը էջ ունի OnlyFans-ում, որը նրան լրացուցիչ եկամուտ է բերում։

Ռուբիի յուրաքանչյուր տեսանյութի տակ հիացած բաժանորդները հաճոյախոսություններ են գրում նրան և սեր խոստովանում։