copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:12 09-11-2021

Մենք ուշադիր հետևում ենք Միխայիլ Սաակաշվիլիի գործին․ Վրաստանում ԵՄ դեսպան

Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարզելը հայտարարել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում ձերբակալված և իրեն քաղբանտարկյալ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի գործին։

Սաակաշվիլին արդեն 40-րդ օրն է հացադուլի մեջ է։ Նախօրեին նրան տեղափոխել էին բանտային հիվանդանոց, թեև նա և նրա ընդդիմության կողմնակիցները պնդում էին, որ նա տեղափոխվի քաղաքացիական կլինիկա: Ի պաշտպանություն Սաակաշվիլիի՝ ընդդիմությունը Վրաստանում լայնածավալ բողոքի ցույցեր է անցկացնում։

Կարլ Հարզելը իրավիճակը մեկնաբանել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ։

«Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի բանտարկված երրորդ նախագահի իրավիճակին՝ վստահելի տեղական գործընկերների և հանրային պաշտպանի հետ միասին։

ԵՄ-ն ի սկզբանե հասկացրել է, որ Սաակաշվիլիի շահերի պաշտպանությունն ու իրավական գործընթացը կարևոր են, և դա ամբողջությամբ վրացական իշխանությունների պարտականությունն է։

Այս իրավունքները ներառում են ներկայացվածությունը թափանցիկ և արդար դատարանում, համապատասխան առողջապահական խնամքի իրավունք, ինչպես նաև գաղտնիություն և արժանապատվություն բանտում գտնվելու ընթացքում: Վրաստանի կառավարությունը պետք է ամեն կերպ փորձի պահպանել այդ իրավունքները»,- Կառլ Հարցելի խոսքերն է մեջբերում «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի