copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:57 07-10-2021

Միացյալ ազգային շարժումը Թբիլիսիում զանգվածային ցույց է անցկացնելու՝ ի պաշտպանություն Միխայիլ Սաակաշվիլիի

Միացյալ ազգային շարժումը Թբիլիսիում զանգվածային ցույց է անցկացնելու՝ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի: Այս մասին կուսակցության նիստից հետո հայտարարել է ՄԱՇ առաջնորդներից մեկը՝ Թինա Բոկուչավան,հաղորդում է SOVA-ն։

«Ներկայումս քննարկվում է ցույցի կազմակերպման ժամանակը: Բայց մենք արդեն կայացրել ենք կարևոր որոշումը և, իհարկե, պետք է կայացնեինք այն՝ լայնածավալ ակցիա անցկացնել Թբիլիսիում: Գրեթե ամեն օր ակցիաներ են անցկացվում Ռուսթավիի բանտի մոտ, ներառյալ Վրաստանի այն քաղաքացիների մասնակցությամբ, որոնք գիտակցում են, որ երրորդ նախագահի ազատազրկումը և Իվանիշվիլիի ռեժիմի կողմից Պուտինի երազանքների իրականացումը ամոթ է երկրի և նրա յուրաքանչյուր քաղաքացու համար: Եվ նրանք կշարունակեն ցույցերը՝ լինեն դրանք Ռուսթավիի բանտի մոտ, թե որևէ այլ վայրում», - ասել է Բոկուչավան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան, քաղաքային ընտրությունների նախօրեին, Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Facebook- ի իր էջում սկսեց ստատուսներ և տեսանյութերհրապարակել, որոնցում պնդում էր, որ վերադարձել է հայրենիք: Ողջ օրվա ընթացքում իշխանությունները հերքեցին այս տեղեկատվությունը՝ այն կեղծ անվանելով, սակայն երեկոյան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց նախկին նախագահի ձերբակալության մասին: Ռուսթավիի բանտ տեղափոխվելուց հետո Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը