copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:23 09-11-2021

Տրանսգենդեր մոդելը դարձել է Armani կոսմետիկայի դեմքը

Բրազիլացի մոդել, դերասանուհի և բացահայտ տրանսգենդեր Վալենտինա Սամպայոն դարձել է Armani Beauty կոսմետիկայի ապրանքանիշի դեմքը։ Գովազդային արշավի լուսանկարները հայտնվել են նրա Instagram-ի էջում։

Հրապարակված կադրերում 24-ամյա մոդելը նկարահանվել է խոշոր պլանով՝ Armani շրթներկը ձեռքին։ Նկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Միքայել Յանսոնն է, որը բազմիցս համագործակցել է Estee Lauder-ի, Coach-ի, Calvin Klein-ի և Louis Vuitton-ի հետ։

«Ինձ համար՝ որպես տրանս-կնոջ, այս համագործակցությունը աներևակայելի կարևոր իրադարձություն է: Իմ անձնական երազանքն իրականացավ», - գրել է Սամպայոն։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Armani Beauty-ի ղեկավարությանը ներառականությունն ընդունելու և ստեղծագործական ինքնարտահայտման հնարավորություն ընձեռելու համար։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից