Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:59 09-11-2021

Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացնում

Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական ԶՈւ-երի կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք բողոքում են սոցիալական անարդարությունից ու պահանջում են, որպեսզի իրենց փախստականի կարգավիճակ տրվի։

Ակցիայի մասնակից, «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ամիսներ առաջ սոցիալական աջակցություն ստանում էին՝ 30 հազար դրամ մեկ շնչին՝ բնակարանների վարձը վճարելու համար, ինչպես նաև 68 հազար դրամ՝ ապրուստի համար։ Ներկայում, սակայն, ինչպես Հայրիյանն ասաց, առանց իրենց տեղեկացնելու այլևս այդ աջակցությունը չի տրամադրվում։

«Իրենք իրենց համար խոսում են, թե հետ կվերադառնանք, պայմանններ կստեղծեն։ Ի՞նչ պայմաններ են ստեղծելու։ Երեկվա դեպքի մասին լսել եք (Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով կա 1 զոհ և 3 վիրավոր – խմբ․), մարդուն ուղարկում են թշնամու «քթի տակ» աշխատելու ու անգամ 1 զինվոր չեն կցում։ Թշնամին էլ տեսնում է, որ դիմադրություն չկա՝ սպանում է»,- նշեց Հայրիյանը։

«Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ անդամ Աշոտ Հարությունյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունում նշվում է, որ փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձ պետք է լինի։

«Կառավարությունը մեզ փախստականի կարգավիճակ չի տրամադրում, այդ դեպքում ինչպես է իրականացվելու այդ կետը։ Այս կառավարությունը պետք է 180 աստիճանով փոխվի դեպի ազգայինն ու սկսի ազգային շահեր ներկայացնել»,- ասաց Հարությունյանը։

Նա նաև առաջարկեց, որպեսզի Երևանի մոտակայքում ստեղծվի փախստականների ավան, քանի որ խնդիրների լուծման ուղին այդպես է տեսնում։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները
20:06 Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
19:17 ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
22:43 Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան