copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:12 09-11-2021

«Հայրենիքի» կոնսոլիդացնող թեկնածուն. Վահե Դոխոյանը ընտրությունների ֆավորիտներից է․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանու դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցում է տասը քաղաքական ուժ ։ Այստեղ ևս բավականին թեժ մրցակցություն է սպասվում, սակայն, ինչպես այլ մրցակցային համայնքներում, Վանաձորում էլ կան ընդգծված առաջատարներ: Նրանցից մեկը համարվում է «Հայրենիք» կուսակցության տեղական կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը, որն, ըստ վանաձորցիների, իրական այլընտրանք է թե՛ գործող մարզպետին, որը ներկայացնում է իշխող ՔՊԿ-ն, թե՛ Վանաձորը մինչև վերջերս ղեկավարած Մամիկոն Ասլանյանին։ Վանաձորում շատերը վստահ են, որ Վահե Դոխոյանը կոնսոլիդացնող դերակատարություն ունի Վանաձորի հասարակության մեծամասնության համար, որը փոփոխությունների ձգտում և օրակարգ ունի։

«Փաստի» տեղեկություններով, Դոխոյանը պարկեշտ, ազնիվ, անկաշառ գործչի համբավ ունի, ինչի արդյունքում հարգանք, ճանաչում ու համակրանք է վայելում վանաձորցիների շրջանում: Ընդ որում, դա վաստակել է թե՛ մինչ «Հայրենիքին» անդամագրվելը, թե՛ դրանից հետո: Նրան ճանաչողները շեշտում են, որ նա բացառիկ կազմակերպչական ունակություններ ունի, հրաշալի տիրապետում է Վանաձորի տնտեսությանը, հիմնախնդիրներին. ի վերջո, Վահե Դոխոյանը մոտ տասը տարի քաղաքի ավագանու անդամ է, ակտիվորեն աշխատում է հասարակության տարբեր խմբերի հետ՝ դառնալով նրանց տրամադրությունների կրողը քաղաքային ավագանիում։

Ի դեպ, Վանաձորում «Հայրենիքի» թեկնածուի շանսերը բավական բարձր են գնահատում և կարծում են, որ նրա հաղթանակը չի սահմանափակվի միայն տեղական էֆեկտով և կարող է ունենալ ներքաղաքական կարևոր նշանակություն, որովհետև նոր որակի ընդդիմության ձևավորման ու ընդդիմադիր ռացիոնալ օրակարգի ձևակերպման ուղերձ կարող է դառնալ»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը