copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:03 05-11-2021

«Հայկ Մարությանը գտնվում է վտանգավոր «զոնայում»». ՔՊ-ականներն այս անգամ ներում են նրան

Այս հայտարարությունը սկսեց մամուլում ակտիվ շրջանառվել այն բանից հետո, երբ Ազգային ժողով այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխարեն եկել է Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը՝ ներկայացնելու բյուջեի ծրագիրը: Oragir.news-ը կապ հաստատեց փախքաղաքապետի հետ հասկանալու՝ թե ինչո՞ւ Հայկ Մարությանը չէր ներկայացել նիստին, մեր զրուցակիցն ասաց. «Ներկայումս նա գտնվում է մեկուսացված վիճակում, ոչ մեկի հետ կոնկրետ շփման մեջ չի գտնվում, այլ մանրամասներ չեմ կարող ասել, կներեք», -ասաց։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բյուջե քննարկելու համար երբեք չի ներկայացել Ազգային ժողով, այն դեպքում, երբ մայրաքաղաքին են բաժին հասել դոտացիաների և սուբվենցիաների, պատվիրակված լիազորությունների առյուծի բաժինը: Այն ժամանակ, երբ դեռ Մարությանը ՔՊ «սրտի քաղաքապետն» էր, անգամ ընդդիմության դիտողությանը, թե ինչու քաղաքապետը չի գալիս, Աժ իշխանական պատգամավորների պետքն էլ չէր` «կուզի կգա, կուզի չի գա» տրամաբանության մեջ: Հիմա ժամանակները փոխվել են. Մարությանը այլևս ՔՊ «սրտի քաղաքապետը» չի և հետևաբար պետք է ներկայանա Աժ, որովհետև ՔՊ-ականներն արդեն ջղայնանում են: Ժամանակները փոխվեցին, բայց, ցավոք, արժեքահեն մտածողությունը այդպես էլ տեղ չգտավ մեր քաղաքական դաշտում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի