copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 03-11-2021

Վրաստանը մոտեցել է 24 ժամվա ընթացքում հայտնաբերված COVID-19-ի նոր դեպքերի առավելագույն թվին

Վրաստանում ևս 49 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ Համաճարակի ընթացքում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 10185-ի։

Երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 6024 նոր դեպք. Վրաստանում համաճարակի ժամանակ վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են օգոստոսի 17-ին՝ 6208։

Նախորդ օրը կատարվել է 58291 թեստ՝ ՊՇՌ թեստ՝ 21826, հակագենային արագ թեստ՝ 36465։

Ապաքինվել է ևս 3818 հիվանդ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 732.965 է, ապաքինվել է 673.640 հիվանդ։

Կառավարական stopcov.ge կայքի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը կազմել է մեկ օրում՝ 10.33%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.13%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 9.46%։

Վրաստանում, ընդհանուր առմամբ, կիրառվել է 1986729 դեղաչափ պատվաստանյութ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ