copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:06 03-11-2021

Որ արժանիքի համար են դատախազներին պարգևատրում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունն աշխատավարձի բարձրացում անելու տեսանկյունից տվեց-անցավ մինչ այժմ եղած բոլոր նախադեպերը: Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատախազության գործընկերներին, աշխատավարձից զատ, աշխատավարձի մինչեւ 120 տոկոսի հասնող հավելավճար տալ։ Թե ինչ հիմնավորմամբ է դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների՝ դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձն ավելանում աստղաբաշխական թվերով, թերեւս միայն իշխանությանն է հայտնի։ Հասկանալի չէ, թե Նիկոլ Փաշինյանին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որ արժանիքն է շոյել, որ նա որոշել է քաղցր աչքով նայել նախկինում իրեն կալանավորելու միջնորդությամբ հանդես եկող Դավթյանին ու տեղակալներին:

Արձանագրենք, որ ո՛չ «Մարտի մեկ»-ի գործով է որեւէ նոր բացահայտում եղել, ո՛չ սպանություններն են բացահայտվել, ո՛չ այդքան չարչրկված ապօրինի գույքն ու թալանն են բռնագրավվել ու բյուջե վերադարձվել: Ավելին, բոլոր տեսակի թալանչիները անկաշկանդ շարունակում են կյանքը վայելել ազատության մեջ:
Տպավորություն է, որ Փաշինյանի իշխանությունը իրավապահներին է միայն հենարան պատկերացնում. ուժային կառույցների աշխատակիցներին է ոգեւորում, մոտիվացնում աշխատել:

Մինչդեռ կորոնավարակի պայմաններում զօրուգիշեր հերթապահություն անող բուժաշխատողները, որ պատերազմի օրերին երկու ճակատով՝ ռազմի դաշտում ու ընդդեմ կորոնավիրուսի էին կռվում, անտրտունջ աշխատում են: Միայն երեկ «Շտապօգնություն» ծառայության վարորդներն էին աշխատավարձի բարձրացման պահանջով բողոքի ակցիա անում: 110 հազար դրամով 24 ժամ աշխատող վարորդների ֆոնին դատախազն ու յուր տեղակալները 10, 20, 30 էլ չէ, միանգամից 120 տոկոսի հավելավճար են ուզում։
Հուսով ենք՝ պետական այրերը գոնե գիտակցում են, թե Շտապօգնության վարորդներից յուրաքանչյուրի անգամ 1 րոպե չաշխատելը ողբերգական ինչ հետեւանքներ կարող է ունենալ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը