Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:02 02-11-2021

Չինաստանն իր քաղաքացիներին հորդորել է քիչ ուտել, որպեսզի երկիրը ձմռանը սնունդ ունենա

Չինացիներին հորդորում են քիչ ուտել, որպեսզի երկիրը ձմռան համար սնունդ ունենա


Չինաստանի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին մթերքներ կուտակել ձմռան համար՝ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով։ Տեղական իշխանությունները նաև խնդրում են ապահովել բանջարեղենի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը մոտեցող ձմռան ժամանակահատվածի համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Չինաստանի իշխանությունները վախենում են եղանակային ծայրահեղ պայմաններից, որոնք կարող են բացասաբար ազդել սննդամթերքի արտադրության և փոխադրման վրա: Բացի այդ, որքան մոտենում է ձմեռը, այնքան պարենային ապրանքների գները բարձրանում են։

Օրինակ՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Չինաստանում տեղատարափ անձրևներ են եղել, որոնք հեղեղել են երկրի հյուսիսում գտնվող հիմնական արտադրական շրջանները։ Հեղեղվել է նաև Շանդուն նահանգը, որը բուսական արտադրանքի արտադրության առաջատար շրջան է, գրում է թերթը։

Այս կապակցությամբ Չինաստանի իշխանությունները մշակել են գործողությունների ծրագիր, որտեղ ասվում է, որ ռեստորանի հաճախորդները չպետք է պատվիրեն ավելի շատ սնունդ, քան անհրաժեշտ է։ Նմանատիպ հայտարարություն է արվել այն ժամանակ, երբ երկրում գրանցվել է կորոնավիրուսի նոր բռնկում, և բնակչության համար ներդրվել են մի շարք սահմանափակումներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում բորշը եփելը վերջին մեկ տարվա ընթացքում թանկացել է 5,5%-ով՝ դրա բաղադրության հիմնական ապրանքների թանկացման պատճառով։ Դա ցույց է տվել «Բորշի ինդեքսը», որը հրապարակել է «Արդյունավետ կարգավորման գրասենյակը»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել