Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:51 22-03-2024

Կրթական հաստատությունը պիտի իր մասնաճյուղերը ունենա, որպեսզի մարդիկ չզրկվեն կրթություն ստանալուց. ուսուցիչ

«Ակադեմիական քաղաք հասկացությունը, եթե որպես հասկացություն վերցնենք, հետաքրքիր բան է, բայց ոչ էս պահի համար։ Հայաստանում բուհերի շենքերը հատուկ վայրերում են։ Ուսանողների համար կարող են արհեստական խոչընդոտներ առաջանալ, և նրանք զրկվեն կրթություն ստանալու իրավունքից»,-Oragir.News-ի հետո զրույցում նման կարծիք հայտնեց պատմության ուսուցիչ Էմմա Ալեքսանյանը։

Ուսուցչի խոսքով՝ կրթական հաստատությունը պիտի իր մասնաճյուղերը ունենա, որպեսզի մարդիկ չզրկվեն կրթություն ստանալուց։ Ալեքսանյանն ասում է՝ Փաշինյանը շատ լավ գիտի, անուսում մարդկանց շատ հեշտ է մանիպուլացնելը, ամեն ինչ անում է, որպեսզի քարուքանդ անի կրթական համակարգը։

«Մարդկանց մանիպուլացնում է պատերազմի սպառնալիքով, փոխանակ մարդկանց հավատով ներշնչի»,-ասում է Էմմա Ալեքսանյանը։

Ուսուցիչը նաև չի բացառում, որ ակադեմիական քաղաքի վերաբերյալ խոսակցությունները ավելի շատ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար են։

«Կողքից որ նայում եմ, ես այն կարծիքին եմ, որ ակադեմիական քաղաքով Նիկոլը աղմուկ է բարձրացնում, որովհետև այս պահին Կոնսերվատորիան իր տեղում է, թատերականը՝ իր։ Մինչեւ ինքը Հայաստանը հանձնի, պիտի մի բանով զբաղեցնի, շեղի ժողովրդի ուշադրությունը։ Հերթական սցենարն է, հերթական շոուն է»,-շարունակում է ուսուցիչը։

Էմմա Ալեքսանյանի խոսքով՝ ակադեմիական քաղաքը վատ գաղափար չէ, բայց մեր նման երկրի համար չէ, որովհետև ամեն երկիր իր առանձնահատկությունն ունի։

«Մենք մեր առանձնահատկությունները ունենք, մեր կրթական սկզբունքները։ Էլի եմ կրկնում, որ երբ այս աղմուկը Փաշինյանը բարձրացրեց, ես համոզված էի, որ հանձնելու բան ունի։

Կոնսերվատորիայի շուրջ շոուն սկսեց, բոլորը սկսեցին կոնսերվատորիայով զբաղվել, և ինքը շատ դյուրին կերպով հանձնի, որ մարդիկ չասեն՝ էս ինչ ես անում, էս ում հայրենիքն ես տալիս։ Նիկոլը իրեն պահում է ամենավերջին ցինիկի պես, որի նմանը նույնիսկ փողոցում չես տեսնի»,-եզրափակում է պատմության ուսուցիչը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան