copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:29 02-11-2021

Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին ՌԴ-ն կործանիչներ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին

Թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ, գրում է ermenihaber-ը:

Այս համատեքստում թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը Սիրիայի հյուսիսում, իսկ ավելի կոնկրետ Այն Իսա շրջանում սկսել են ամրապնդել իրենց դիրքերը: Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (Արաբաքրդական զինված միավորում) նույնպես մեծ թվով զորքեր են ուղարկել Այն Իսա:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա, տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ: Բացի դրանից ռուսական կողմը ռազմական ուղղաթիռներ է ուղարկել Սիրիայի հյուսիս: Նույնիսկ հայտնի է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամիշլի շրջանից ռուսական 3 ռազմական ուղղաթիռ է մեկնել Հալեպ:

Նշվում է նաև, որ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության սպառնալիքի համատեքստում Ռուսաստանն իր օդային զորավարժությունները տեղանքում իրականացնում Սիրիայի կառավարական ուժերի, «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ համակարգմամբ:

Արաբական մի շարք լրատվամիջոցներ է հաղորդում են, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին շրջանում ընթանում են վարժանքներն Թուրքիայի աջակցությունը վայելոլ զինյալների մասնակցումյամբ, որոնց շնորհիվ թուրքական կողմը փաստացի օկուպացրեց Աֆրինը մի քանի տարի առաջ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան