Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:59 02-11-2021

Լատվիայի կառավարությունը ռուսներին մեղադրել է COVID-19-ի տարածման մեջ

Ռիգայի հիվանդանոցի ավագ թոքաբան Ստրադինիա Զայգա Կրավալեն ասել է, որ կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը ռուսախոսներ են, հաղորդում է «Իզվեստիա»-ն։

Նրա պնդմամբ, հիվանդանոցում գտնվող հիվանդներից հինգից չորսը ռուսախոս են։

«Մեզ թվում է, որ նրանք դեմ չեն պատվաստմանը, բայց ինչ-որ կերպ չեն լսել այդ տեղեկատվությունը»,- ասել է Կրավալեն:

Իշխող «Ազգային բլոկ» կուսակցությունից Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Յանիս Իեսալնիեկսը կարծում է, որ երկրում լոքդաուն է մտցվել «խորհրդային գաղութարարների» պատճառով, որից տուժում են լատվիացի երեխաները։

Ընտանեկան բժիշկ Անդրիս Բաումանիսի խոսքով, շատ դեպքերում մահանալու են ռուսախոս թոշակառուները, որը «թեև ցինիկ է հնչում, բայց դրական ազդեցություն կունենա սոցիալական բյուջեի վրա»։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը