Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:43 29-10-2021

Վահան Քերոբյանը մասնակցել է Digitec Expo ամենամյա միջոցառմանը

Հոկտեմբերի 29-ին Վահան Քերոբյանը մասնակցել է DigiWeek Հայաստան 2021-ի շրջանակներում կազմակերպված Digitec Expo ամենամյա միջոցառմանը։

Digitec Expo-ի տաղավարներում 100-ից ավելի ընկերություններ ներկայացնում են իրենց արտադրանքը և ծառայությունները։

Վահան Քերոբյանը շրջել է Digitec Expo-ի տաղավարներով և ծանոթացել մասնակիցների արտադրանքին և ծառայություններին։

Նա հատկապես տպավորվել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի փոքր նորարարների ստեղծած ժամանակակից անասնագոմի մոդելով, որոնց հետ պայմանավորվել է մոդելը վերջնական տեսքի բերելուց հետո դրանով մոդեռնիզացնել համայնքի անասնագոմերը։

Այս տարի առաջին անգամ անցկացվել է նաև Digitec Summit-ը, որի ժամանակ համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև նախարար Վահան Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել