Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:35 31-03-2023

Քերոբյանը մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային TOON EXPO 2023 ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 31-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային TOON EXPO 2023 ցուցահանդեսին:

Էքսպոյին մասնակցում է մոտ 100 ընկերություն, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, շինարարական նյութեր և տեխնիկա, ճարտարապետություն և նախագծում, վերանորոգում, ինտերիեր և էքստերիեր դիզայն, գնահատում և չափագրում, անվտանգության համակարգեր, օդափոխություն և ջեռուցում, արևային էներգիա:

«Այս տարի շինարարության ոլորտում գրանցվել է բարձր աճ, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում կազմել է 10.9%։ Կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի այս աճը ապահովվի նաև տարվա հաջորդ ամիսներին», – նշել է նախարար Վահան Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան