copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:44 29-10-2021

Հայտնի է Բոլդուինի ատրճանակը լիցքավորողների անունները

Los Angeles Times պարբերականը հաղորդել է նկարահանման հրապարակում դերասան Ալեք Բոլդուինին ատրճանակը հանձնելուց առաջ դրա անվտանգության համար պատասխանատու անձանց անունները: Այդ զենքով դերասաանն անցած շաբաթ Նյու Մեքսիկոյում, նկարահանման հրապարակում, փոխհրաձգության փորձի ժամանակ կրակել է 42-ամյա Գալինա Հաթչինսի կրծքին:

Պարբերականի տվյալներով, դրանք են զինագործ Հաննա Գուտյերես Ռիդը և ռեժիսորի օգնական Դեյվ Հոլսը։ Զենքն անմիջապես Բոլդուինին է փոխանցել Հոլսը՝ ասելով, որ այն «սառ է», այսինքն՝ լիցքավորված է կինեմատոգրաֆիական փամփուշտներով։ Սակայն ատրճանակում մարտական փամփուշտներ են եղել, որը ողբերգության է հանգեցրել։ Պատահարից տուժել է նաև ռեժիսոր Ջոել Սոուզան։

Այժմ պարզվում է, որ նկարահանող խմբի վեց անդամներ արդեն հրաժարվել են նկարահանումներից՝ աշխատանքային վատ պայմանների պատճառով: Պարբերականն ընդգծում է, որ Բոլդուինը լինելով ոչ միայն գլխավոր դերակատարը, այլև փորձառու կինեմատոգրաֆիստ և ֆիլմի պրոդյուսերը, պետք է արձագանքեր խնդիրներին, սակայն դա տեղի չի ունեցել։ Շատերը չեն հավատում, որ Բոլդուիննն անտեղյակ էր զինագործի անփորձությունից։

Ինքը՝ Բոլդուինը, պնդում է իր նախնական հայտարարությունները։ Նա Twitter-ում կրկին երկու հոդվածների հղումներ է տեղադրել, որոնք հրապարակվել էին ավելի վաղ՝ ողբերգությունից անմիջապես հետո: Առաջինում, որը հրապարակվել է Variety-ում, նշվում է, որ նրան վստահեցրել են, որ ատրճանակն անվտանգ է։

Երկրորդ հոդվածը, որը հրապարակվել է The New York Times-ում, մեջբերում է ռեժիսորի օգնական Դեյվ Հոլսի ցուցմունքը, որտեղ նա խոստովանում է, որ պետք է ավելի ուշադիր ստուգեր ատրճանակի յուրաքանչյուր պարկուճը՝ նախքան այն դերասանին հանձնելը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է