Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:05 13-04-2025

Առեղծվածային կրակոցներ՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել երիտասարդ տղա. հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակը. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացու կողմից հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի Հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է անգիտակից վիճակում, վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 52/2 շենքից, իսկ այդ շենքն ավելի շատ հայտնի է «Անկախ մայլա թաղամաս» անունով։

Տեղում ծառայություն են կատարում նաև նույն վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանը, ավագ պարեկ Սամվել Սողոմոնյանն ու պարեկ Լևոն Գևորգյանը, մինչև դեպքի վայր կժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, քրեական ոստիկանները տուժածի տանը հայտնաբերել են «ՏՏ» տիպի ատրճանակ, պարկուճներ և ըստ նախնական տեղեկությունների՝ նշված զենքից է տուժածը հրազենային վնասվածքներ ստացել։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից