copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:59 26-10-2021

Համացանցում համեմատել են Քիմ Քարդաշյանին՝ «Քարդաշյանների ընտանիքի» առաջին և վերջին դրվագներում

YouTube-ի hayu ալիքում համեմատել են Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի առաջին և վերջին դրվագնեչրը, որոնք նկարահանվել են 14 տարվա տարբերությամբ։

Առաջին դրվագում 26-ամյա մոդելի մայրը՝ Քրիս Ջեները, պատմում է նրան, որ իրեն հարցազրույցի է հրավիրել այն ժամանակ հայտնի մոդել և հեռուստահաղորդավարուհի Թայրա Բենքսը, սակայն պարզաբանել է, որ Բենքսը ցանկանում է իր հետ քննարկել պոռնոֆիլմում իր մասնակցությունը։ Քիմը դրվագում ասում է, որ ամաչում է այս պատմությունից։

Հեռուստատեսային շոուի վերջին դրվագում 40-ամյա Քիմը կրկին խոսում է մոր հետ, որտեղ խոստովանում է, որ չնայած այն բանին, որ հասել է «10 անգամ ավելիին, քան կարծում էր, որ կարելի է ընդհանուր առմամբ հասնել», միևնույնն է, իրեն լիովին երջանիկ չի զգում:

«Քիմը վերջապես ասաց, որ փողն ու փառքը երջանկություն չեն բերում», - ասում է մեկնաբանողներից մեկը:

«Երբեք չէի մտածի, որ երբևէ կտեսնեմ Քիմին այսպիսին. այսքան հանգիստ, ինքնավստահ և իսկապես չափահաս»,- գրել է մեկ այլ օգտատեր:

«Ես նրա ամենամեծ երկրպագուն չեմ, բայց արտասվեցի»,- գրել է մեկ ուրիշը՝ տեսանյութի մեկնաբանություններում։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն շարունակվել է 2007-ից 2021 թվականներին՝ ընտանիքին բերելով համաշխարհային ճանաչում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից