copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:43 24-10-2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյին։

Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ:

Պաշտպանը հատուկ շեշտել է նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ բարձր որակի համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն կշարունակվի։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի ամիսներին պատերազմի ընթացքում Ֆրանսիայի լրագրողների պրոֆեսիոնալ ու անձնուրաց աշխատանքը։

Հանիդպման ընթացքում Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները:

Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները և որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում, այլ լրացում են իրար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան և դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:

Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների սնուցման աղբյուրը, գլխավոր պատճառն ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո հասել է ծայրահեղական դրսևորման՝ ֆաշիզմի աստիճանի: Նման քաղաքականության պայմաններում առավել ևս անվտանգության գոտին խիստ անհրաժեշտություն է: Ընդ որում, դա արտացոլվել է միջազգային փաստաթղթում՝ ԵԵԽՎ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի բանաձևում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Կողմերը համատեղ աշխատանքի ոլորտների ընդլայնման պայմանավորվածություններ են ձեռք բերել։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ