copy image url
Ավելին 4 տարի առաջ - 09:14 23-10-2021

Ալեք Բոլդուինն առաջին անգամ խոսել է օպերատորի սպանության միջադեպի մասին

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը հայտարարություն է տարածել «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո։ Նա պատահաբար կրակել է օպերատոր Գալինա Հաթչինսի վրա։

Հայտարարության մեջ նա խոստովանել է, որ բառեր չի գտնում փոխանցելու իր «ցնցումն ու տխրությունը ողբերգական դեպքի կապակցությամբ, որը խլեց Գալինա Հաթչինսի, կնոջ, մոր և մեր խորապես հարգված գործընկերոջ կյանքը»:

Բոլդուինը հավելել է, որ լիովին համագործակցում է ոստիկանության հետաքննության հետ։ Նա ինքը ցանկանում է հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը: Նա այժմ նաև կապ է պահպանում նրա ամուսնու հետ և իր աջակցությունն է առաջարկում նրան և իր ընտանիքին:

«Իմ սիրտը կոտրված է նրա ամուսնու, նրանց որդու և բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում և սիրում էին Գալինային», - ասել է նա հայտարարության մեջ, որից հատվածներ տեղադրվել են Instagram- ում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից