copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:44 22-10-2021

Պոտապը պատմել է հանուն Նաստյա Կամենսկիխի կնոջից հեռանալու մասին

Պրոդյուսեր և ռեփեր Ալեքսեյ Պոտապենկոն (Պոտապ) խոստովանել է, որ հանուն գործընկեր Նաստյա Կամենսկիխի երկար ժամանակ չի կարողացել թողնել իր նախկին կնոջը՝ Իրինա Գորովայային, ում հետ ամուսնացած է եղել 14 տարի։ Այս մասին նա խոսել է «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մի տանջիր դիմացինին: Դե արի ու ասա, որ համատեղ կյանքը չի ստացվում։ Ինձ համար շատ դժվար էր, շատ ցավալի։ Սիրտս մղկտում էր։ Բայց ես ուժ գտա դա անելու։ Հիմա նայում եմ ու հասկանում, որ ամեն ինչ ճիշտ եմ արել։ Ես շատ երջանիկ մարդ եմ: Ես լսեցի իմ սրտի ձայնը»,- հիշել է Պոտապը:

Գորովայի հետ ամուսնությունից երգիչը որդի ունի՝ Անդրեյը։ Այժմ նախկին ամուսիններն ընկերական հարաբերություններ ունեն և ղեկավարում են MOZGI պրոդյուսերական կենտրոնը։

Պոտապը նշել է, որ Կամենսկիխը չի շփվում իր նախկին կնոջ հետ, սակայն որդու՝ Անդրեյի հետ ընդհանուր լեզու են գտել։

«Պոտապ և Նաստյա» դուետը ձևավորվել է 2006թ.-ին և գոյություն ունեցել 11 տարի։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2019թ.-ին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան