copy image url
Ավելին 4 տարի առաջ - 13:33 22-10-2021

Թալիբները ցանկանում են համագործակցել ռուսական կինեմատոգրաֆի հետ

Աֆղանստանում իշխանության եկած արմատական ​​«Թալիբանը» ցանկանում է Ռուսաստանի հետ համագործակցել կինոյի ոլորտում, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թալիբների կողմից նշանակված՝ «Աֆղան ֆիլմ» պետական ​​աֆղանական կինոընկերության տնօրեն Ջավիդ Աֆղանին:

Ըստ Աֆղանի, նախատեսվում է վերակազմակերպել բաժանմունքները և լուծել տեխնիկայի պակասի խնդիրը: «Մենք ակնկալում ենք համագործակցել Ռուսաստանի և այլ երկրների հետ այս ոլորտում»,- ասել է նա։

Կինոընկերության ղեկավարն ընդգծել է, որ թալիբները ցանկանում են ցույց տալ «իրական պատկերը այն ամենի, ինչ տեղի է ունեցել երկրում՝ արևմտյան զորքերի ներկայության ժամանակ»: Նոր ֆիլմերում ցանկանում են ցույց տալ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների բռնությունն ու մահը։

«Աֆղան ֆիլմ» պետական ​​կինոընկերությունը հիմնադրվել է 1968 թվականին։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից