copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:09 20-10-2021

Գերիների վերադարձն անակնկալ էր ընտանիքների համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ երեկոյան մեր գերիների մի փոքրիկ խումբ էլ վերադարձավ հայրենիք` 5 հայ երիտասարդ: Նրանց թվում` գյումրեցի Մելս Ամբարդարյանը։ Եղբայրը՝ Տիգրանը, մեզ ասել էր, որ նրա վերադարձն անակնկալ էր ընտանիքի համար․ «Ոչ մի բան չգիտեինք, ոնց բոլորը, մենք էլ սպասումների մեջ էինք»։

Այս տարվա հունիսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել 13 հայ զինծառայողի, այդ թվում՝ Մելս Ամբարդարյանին՝ «ահաբեկչության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու» համար։ Նրանք գերեվարվել էին անցած տարվա դեկտեմբերին՝ պատերազմի ավարտից շաբաթներ անց, Հադրութի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը