copy image url
Ավելին 4 տարի առաջ - 12:46 18-10-2021

Բրազիլացիները սկսել են վաճառել խորտակված նացիստական նավերի բեռները

2018 թվականից ի վեր բրազիլացի ձկնորսները պարբերաբար իրենց երկրի հյուսիսարևելյան ափին կաուչուկի և գունավոր մետաղների հին բեռներ են գտնում: Բեռի վրա ճապոներեն մակագրություն է: Հայտնում է Journal da Chapada-ն:

Գտածոներով հնագետները հետաքրքրվել են հատկապես այն բանից հետո, երբ ափ դուրս բերվեցին կոբալտի խմբաքանակները: 2021 թվականի օգոստոսին ծովափ դուրս նետվեցին ցինկով արկղեր։ Ceará դաշնային համալսարանի Ծովային գիտությունների ինստիտուտի հետազոտողները ասում են, որ տեղի ձկնորսները երկու խորտակված նացիստական ​​նավերի բեռներ են հայտնաբերել:

Հնագետները պարզել են, որ 1944 թվականի հունվարին ամերիկյան Somers կործանիչը Բրազիլիայի ափերի մոտ խորտակել է գերմանական Weserland-ը: Երկու օր անց նույն ճակատագրին է արժանացել «Ռիո Գրանդե» տրանսպորտային նավը: Նրանք Ճապոնիայից Նացիստական ​​Գերմանիա էին տեղափոխում ռազմարդյունաբերության համար ռազմավարական նշանակություն ունեցող բեռ՝ կաուչուկ և գունավոր մետաղներ:

Գիտնականները կարծում են, որ արկղերը «ջրի երես են դուրս եկել» ոչ պատահական: Այս տարի գունավոր մետաղների գների կտրուկ աճի պատճառով որսորդները հնարավոր է, որ բացել են խորտակված նավերը: Տեխնիկական վատ պատրաստվածության պատճառով նրանք չեն կարողացել դուրս հանել ամբողջ բեռը, և դրանց որոշ մասը ափ են դուրս բերել ալիքները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին