copy image url
Ավելին 3 տարի առաջ - 21:54 31-07-2022

350 տարի առաջ խորտակված իսպանական գալեոնի վրա թանկարժեք զարդեր և ոսկիներ են հայտնաբերվել


1656 թվականին իսպանական «Nuestra Señora de las Maravillas» («Հրաշքների Աստվածամայր») գալեոնը խորտակվել է Բահամյան կղզիներում՝ ափից 70 կմ հեռավորության վրա։ 350 տարվա ընթացքում այն բազմիցս փորձել են բարձրացնել, ուստի նոր արշավախումբը չէր ակնկալում նավի վրա ինչ-որ հետաքրքիր բան գտնել:

Ինչպես հայտնի է դարձել The Guardian-ին, մոտ 13 կմ տարածքում հայտնաբերվել են թանկարժեք քարերով պատված կախազարդեր և ոսկյա շղթաներ։

Հաղորդվում է, որ նրբաոճ զարդերը կարող էին պատկանել արիստոկրատներին կամ թագավորական ընտանիքներին։ Հայտնաբերվել է նաև բեզոարով ոսկյա կախազարդ և Սուրբ Հակոբ Սանտյագոյի խաչը՝ մեծ օվալաձև զմրուխտով և 12 ավելի փոքր քառակուսի քարերով։
Հայտնաբերվել են նաև զմրուխտներ և ամեթիստներ, որոնք ակնհայտորեն արդյունահանվել են Կոլումբիայում: Դրանք մաքսային գրանցամատյանում մուտքագրված չեն եղել, հետևաբար տեղափոխվել են մաքսանենգ ճանապարհով։

Գալլեոնը խորտակվել է 1656 թվականի հունվարի 4-ի կեսգիշերին մոտ՝ նավիգացիոն սխալի պատճառով։ Նավում գտնվող 650 մարդկանցից միայն 45-ն են ողջ մնացել: Շատերին կերել են շնաձկները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել