copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:01 10-10-2021

Սաակաշվիլին պատմել է կնոջ և սիրուհու հետ հարաբերությունների մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ շարունակում է հացադուլը բանտում, և, որ մտադիր է «գործն ավարտին հասցնել»: Սոցիալական ցանցում նա հայտարարել է, որ կարևոր պայքար է տանում, բայց քանի որ հանրությանը այդքան հետաքրքրում են իր անձնական կյանքի նրբությունները, նա պատրաստ է մանրամասներ ներկայացնել:

Սաակաշվիլիի խոսքով՝ իր «նախկին հարաբերություններն ավարտվել են», որից հետո ինքն ու Ելիզավետա Յասկոն «կապել են իրենց կյանքերը», և արդեն մի քանի ամիս է, ինչ միասին են ապրում «որպես լիարժեք զուգընկերներ»:

«Սա մեծ սիրո պատմություն է, - հավելել է Սաակաշվիլին, - ես ինձ երջանիկ մարդ եմ զգում»:

Ինչ վերաբերում է պաշտոնական կնոջը՝ Սանդրա Ռուլոֆսին, ապա քաղաքական գործիչը կոչ է արել բոլորին հարգանքով վերաբերվել նրան այս իրավիճակում: Սաակաշվիլին ընդգծել է, որ իր պաշտոնական կնոջը վերաբերվում է «բարությամբ, հարգանքով և երախտագիտությամբ՝ համատեղ անհավանական կյանքի համար»:

Յասկոն, իր հերթին, սոցիալական ցանցում հայտարարել է. «Ես խնդրում եմ ձեզ հարգել անձնական կյանքի մեր իրավունքը: Այժմ գլխավորը Միխայիլ Սաակաշվիլիի ազատությունն է»:

Ավելի վաղ Ռուլոֆսը կոչ էր արել ամուսնուն ազատել վրացական բանտից: Նաև սոցիալական ցանցում նա մեկնաբանել էր իր 53-ամյա ամուսնու և Գերագույն ռադայի 30-ամյա նախկին պատգամավորի հանկարծակի բացահայտված կապը: Կնոջ խոսքերից հետևում էր, որ իր համար նույնպես այս նորությունը անսպասելի է եղել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա