copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:27 06-10-2021

Ռուսաստանում COVID-19-ից առաջին անգամ մեկ օրում մահացել է 900-ից ավելի մարդ

Ռուսաստանում, ներառյալ բռնակցված Ղրիմը, օպերատիվ շտաբի տվյալներով, վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 929 հիվանդ՝ COVID-19 հաստատված ախտորոշմամբ: Սա առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր:

Ռուսաստանում COVID-19-ից մահացության արագ աճը սկսվել է սեպտեմբերի վերջին: Սեպտեմբերի 27-ին հիվանդությունից մահացել է 779 մարդ, այսօրվա ցուցանիշը ուղիղ 150-ով ավելին է: Իշխանությունները հիվանդացության և մահացության աճը կապում են արձակուրդային սեզոնի ավարտի հետ, ինչպես նաև պատվաստումների անբավարար ծածկույթով:

Սեպտեմբերի վերջին ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հաղորդել է, որ 49 միլիոն ռուսաստանցիներ ստացել են պատվաստանյութի առաջին դոզան, իսկ մոտ 40 միլիոն մարդ ստացել է երկու բաղադրիչներն էլ (ըստ Ռոսստատի՝ Ռուսաստանի բնակչությունը 2021-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 146 միլիոն մարդ):

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը