copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:35 29-12-2021

Ֆրանսիայում առաջին անգամ շուրջ 180 հազար COVID-19-ով ախտահարվածներ են գրանցվել մեկ օրում

Ֆրանսիայի հանրային առողջապահության ազգային գործակալությունը դեկտեմբերի 28-ի երեկոյան հայտարարել Է, որ վերջին 24 ժամում երկրում COVID-19-ով վարակվել Է 179 հազար 807 մարդ։

Սա բացարձակ ռեկորդ Է այն արդյունքների թվում, որոնք մեկ օրում գրանցվել են համավարակի սկզբից ի վեր: BFMTV հեռուստաալիքն այդ թվերի կապակցությամբ հիշեցրել Է, որ առողջապահության նախարար Օլիվիե Վերանն անցած շաբաթ հայտարարել Է, որ կորոնավիրուսով ամենօրյա վարակումների քանակությունը երկրում 100 հազարի կհասնի Սուրբծննդյան եւ ամանորյա տոների վերջին:

Սակայն վերջին թվերը շատ ավելի են գերազանցում այդ կանխատեսումը, եւ արդեն անցած շաբաթ մեկ օրում գրանցվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման ավելի քան 104 հազար դեպք: ԶԼՄ-ները ներկայացնում են պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն կորոնավիրուսը, ամենից առաջ, խոցում Է չպատվաստված բնակչությանը:

Վիճակագրությունը ցույց Է տալիս, որ 12 տարեկանից բարձր տարիքի 5,3 միլիոն անձինք դեռ չեն ստացել պատվաստանյութի ոչ մի չափաբաժին, այդ թվում՝ մեկ միլիոնից ավելին 65-ից բարձր տարիքի մարդիկ են: Միեւնույն ժամանակ նշվում Է, որ հաջողությամբ Է ընթանում լրացուցիչ, բուստերային ներարկումների արշավը: Ավելի քան 23 միլիոն ֆրանսիացիներ ստացել են պատվաստման երրորդ չափաբաժինը, ինչը նշանակում Է այն անձանց 88 տոկոսի ընդգրկվածություն, որոնք երկրորդ ներարկումն ստացել են յոթ ամիս առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից