Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:49 05-10-2021

Մակրոնը և Բլինկենը հանդիպել են AUKUS-ի սկանդալից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել են Փարիզում՝ երկու երկրների միջև լարվածության ֆոնին: Այս մասին հայտնում է Le Parisien-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին երեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին:

Մակրոնի վարչակազմը հայտարարել է, որ հանդիպման նպատակն է վերականգնել վստահությունը Վաշինգտոնի հետ հարաբերություններում:

Իր հերթին, անանուն ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ կա «ընդհանուր համաձայնություն, որ մենք հնարավորություն ունենք խորացնելու և ամրապնդելու համագործակցությունը» երկրների միջև, սակայն «դժվար աշխատանք կա կատարելու՝ կոնկրետ լուծումներ գտնելու համար»:

Սպասվում է, որ այս հարցերը կքննարկվեն Մակրոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը, որը նախատեսված է 2021 թվականի հոկտեմբերի վերջին:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև AUKUS նոր դաշինքը ստորագրվել է սեպտեմբերի 15-ին, որն առաջացրել է խոր դիվանագիտական ​​ճգնաժամ Վաշինգտոնի և Փարիզի միջև:

Ի պատասխան՝ Ֆրանսիան սպառնացել է արգելափակել սուզանավերի վերաբերյալ Ավստրալիայի հետ ԵՄ համաձայնագիրը: