copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:40 24-09-2021

Ջոնսոնը Մակրոնին առաջարկել է վերականգնել համագործակցությունը սուզանավերի հետ կապված սկանդալից հետո

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է վերականգնել համագործակցությունը սուզանավերի հետ կապված սկանդալից հետո, հաղորդում է France Presse-ը:

Գործակալության տվյալներով, զրույցը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ: Ի պատասխան առաջարկի՝ Ֆրանսիայի առաջնորդն ասել է, որ սպասում է հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Լոնդոնի առաջարկներին:

Ջոնսոնն, ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ էր տվել չկորցնել ինքնատիրապետումը և դադարել վրդովվել Ավստրալիա-ԱՄՆ-Մեծ Բրիտանիա AUKUS պաշտպանական դաշինքի ստեղծման պատճառով:

Սեպտեմբերի 16-ին ֆրանսիական La Tribune պարբերականը հաղորդել էր, որ Ավստրալիայի իշխանությունները որոշել են խզել 12 գրոհային սուզանավերի կառուցման համար Ֆրանսիայի հետ կնքած «դարի պայմանագիրը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից