Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:18 04-10-2021

Հրապարակվել է Սաակաշվիլիի նոր նամակը բանտից

Հոկտեմբերի 4-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից նոր նամակ է փոխանցել լրագրողներին: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հանրաքվեին ցույց է տվել շատ լավ արդյունքներ:

Սաակաշվիլիի խոսքով, գործող իշխանությունը «հեշտությամբ և առանց լարվելու» հաղթեց ՏԻՄ ընտրություններում և կարծում է, թե «կոտրել է վրաց ժողովրդին»: Այդուհանդերձ, Վրաստանի բոլոր մեծ քաղաքներում կլինի երկրորդ փուլ, հայտարարել է կալանքի տակ գտնվող նախկին նախագահը: Նամակի տեքստը մեջբերում է iz.ru-ն: