Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:48 10-04-2024

Կազանի փաստաթղթի ժամանակ ես կամ բանտում էի, կամ բանտից նոր դուրս եկած էի, լուծեիք. Փաշինյանը հունից դուրս եկավ

«Դուք հիմա մեջբերում եք անում փաստաթղթերից, որը մերժվել է ու չի ընդունվել, ես մեջբերում եմ անում ԵԱՀԿ 1996 թվականի գագաթնաժողովի փաստաթղթից, որն ընդունվել է, ես մեջբերում եմ անում ձեր գովական պրահյան սկզբունքներից»:

Այս մասին ԱԺ-ում՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե վարչապետը նոր պետության մոդել է առաջարկում, ոչ թե հնի կատարողականը ներկայացնում:

«Կազանյան փաստաթուղթն ասում է՝ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988 թվականի ազգային համամասնություններում ԼՂ-ում ապրող բոլոր ազգերը, ինչպես եղել է հակամարտության սկիզբը: Դա ենթադրում է միասնական հանրաքվե, այլ ոչ թե այնպես, ինչպես եղավ Կիպրոսում, իսկ ինքնորոշման իրավունքի իրացումով երկիր մոլորակի վրա ստեղծվել է վերջին պետությունը»,- հավելեց Խաչատրյանը:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Զավեշտն այն է, որ Կազանի փաստաթղթի ժամանակ դուք իշխանություն էլ էիք, ընդդիմություն էլ էիք: Է՜, լուծեիք, եղբայր, ո՞վ էր ձեզ արգելել: Կազանի փաստաթուղթը, որ եղել է, ես կա՛մ բանտում եմ եղել, կա՛մ բանտից նոր դուրս էի եկել, ո՞վ էր ձեզ խանգարում, 2011-ին լուծեիք, 12, 13-ին, 14-ին, 2016-ին այնպես անեիք, որ պատերազմ չլիներ, 2018-ին չգայիք այս ամբիոնից ասեիք, որ բանակցային գործընթացը կանգնած է: 2011թ.-ին չկարողացաք, 2009-ին լուծեիք, 8-ին, 7-ին, 6-ին, 5-ին, 1999 թվականին լուծեիք, 1998 թվականից իշխանություն էիք, լուծեիք, էդ որ հիմա գալիս ասում եք՝ «это будет так», սենց էր ըլնելու, է՜, թող լիներ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից