Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:27 04-10-2021

Սիրիայում ընդդիմության ներկայացուցիչները հանձնել են զենքերը

Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնը հայտնել է, որ Դերաա նահանգում գտնվող Շաջարա գյուղի զինյալները վայր են դրել զենքերը՝ համաներման դիմաց:

«Հիմա նրանք բոլորը համաներում կստանան: Շուտով քրեական հետապնդումից խուսափումը երաշխավորող համապատասխան փաստաթղթեր կտրվեն»,- հավելել են գերատեսչությունից:

Նշվում է, որ Դամասկոսը պատրաստ է ներել նախկին զինյալներին՝ մոռանալով նրանց հանցագործությունները: Իսկ գլխավոր պայմանը զենքի հանձնումն է:

Ավելի վաղ ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135U հետախուզական ինքնաթիռը երկարատև թռիչք է կատարել Սիրիայի ափերի մոտ, որտեղ Տարտուսում տեղակայված են ՌԴ ՌԾՈՒ ռազմակայանը և ռուսական Խմեյմիմ ավիաբազան: