Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:45 02-10-2021

Իտալիայում «Սպուտնիկ V»-ով պատվաստվածներին կպատվաստեն նաև մեկ այլ դեղամիջոցով

Իտալիայի առողջապահության նախարարությունը դիտարկում է երկրի՝ ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստված քաղաքացիներին, մեկ այլ պատվաստանյութով լրացուցիչ պատվաստելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցչին:

Ավելի վաղ Իտալիայի բազմաթիվ քաղաքացիներ նախընտրել են պատվաստվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Նման իրավիճակ է նկատվել նաև հարևան Սան Մարինոյում:

Սակայն, դեռ օգոստոսին, Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն նշել էր, որ եվրոպական քովիդ-վկայագրեր ստանալու համար անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափ ստանալ ԵՄ երկրներում գրանցված դեղամիջոցներով: