copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:17 01-10-2021

COVID-ը ենթաստամոքսային գեղձի բջիջների «ճակատագիրը փոխում է». գիտնականներ

Կորոնավիրուսը փոխում է ենթաստամոքսային գեղձի բջիջների ֆունկցիան, ինչը հետագայում կարող է հանգեցնել դիաբետի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Նյու Յորքի Weill Cornell Medicine բժշկական կենտրոնի հետազոտության արդյունքներին:

Գիտնականները պարզել են, որ երբ կորոնավիրուսը վնասում է բջիջները, այն ոչ միայն իջեցնում է նրանց ակտիվությունը, այլև կարող է փոխել ֆունկցիան: Օրինակ՝ երբ ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջները վնասվում են վիրուսից, նրանք ոչ միայն արտադրում են նորմայից շատ ավելի քիչ ինսուլին, այլև սկսում են արտադրել գլյուկոզա և մարսողական ֆերմենտներ, որոնք չեն մտնում նրանց ֆունկցիայի մեջ:

«Մենք դա անվանում ենք բջիջների ճակատագրի փոփոխություն»,- ասել է հետազոտության ղեկավար դոկտոր Շույբինգ Չենը, որը գիտական աշխատանքի արդյունքները ներկայացրել է Դիաբետի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի ամենամյա ժողովին:

Այս պահին պարզ չէ, թե արդյոք նման փոփոխությունները շարունակա՞ն ​​են, թե՞ հետադարձելի:

Չենը նշել է, որ COVID-19-ը հաղթահարած որոշ պացիենտների շրջանում հետագայում զարգացել է շաքարային դիաբետ: Նա կարծում է, որ հարցը հետագա ուսումնասիրություն է պահանջում:

Ամենից շատ դիտված