copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:13 01-10-2021

Մեծ Բրիտանիան սահմանափակել է ԵՄ քաղաքացիների մուտքը երկիր

Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ԵՄ երկրների քաղաքացիների համար սահմանափակումը. այժմ, սահմանը հատելիս, նրանք պետք է արտասահմանյան անձնագիր ունենան, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ԲԳ նախարար Փրիթի Փաթելին:

«Մեծ Բրիտանիան հպարտանում է իր՝ աշխարհին պատմականորեն բաց լինելով, և Գլոբալ Բրիտանիան կշարունակի այդ ավանդույթը»,- ասել է Փաթելը:

«Գլոբալ Բրիտանիա» ասելով, Փաթելը նկատի ունի աշխարհում բրիտանական կառավարության նոր դերի նոր հայեցակարգը՝ Brexit-ից հետո:

«Մենք պետք է կանխենք հանցագործների գործողությունները, որոնք ցանկանում են կեղծ փաստաթղթեր օգտագործելով անօրինական կերպով մուտք գործել մեր երկիր»,- ասել է Փաթելը:

Նոր կանոնները, ըստ բրիտանական կառավարության, պետք է նպաստեն անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված խարդախության դեմ պայքարին: Ընդ որում, կանոնները չեն գործելու Մեծ Բրիտանիայում բնակվող ԵՄ քաղաքացիների, ինչպես նաև Շվեյցարիայի և Եվրոպական տնտեսական գոտու երկրների քաղաքացիների համար:

Ամենից շատ դիտված