copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:15 30-09-2021

Տաջիկստանն ու Աֆղանստանը սկսել են զինված ուժերը կենտրոնացնել սահմանին

Մոսկվան գրանցում է ընդհանուր սահմանին Տաջիկստանի և Աֆղանստանի զինված ուժերի կենտրոնացման մասին հաղորդագրությունները: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Անհանգստությամբ ենք հետևում տաջիկա-աֆղանական հարաբերությունների լարվածության աճին»,- ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն Դուշանբեին և Քաբուլին կոչ է արել փնտրել իրավիճակի կարգավորման փոխընդունելի տարբերակներ: