copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:04 29-09-2021

Պենտագոնը բացահայտել է «Ալ-Քաիդայի» գլխավոր նպատակը

«Ալ-Քաիդա» խմբավորումը նպատակ ունի հարված հասցնել ԱՄՆ-ին: Այս մասին ԱՄՆ Սենատում հայտարարել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի գեներալ Մարկ Միլին:

Գեներալ Միլիի խոսքով՝ եթե «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները կարողանան վերականգնել իրենց կարողությունները, նրանք կփորձեն իրականացնել իրենց նպատակը՝ հարված հասցնել ԱՄՆ -ին: «Կարծում եմ, որ« Ալ-Քաիդան» դեռ պատերազմում է մեզ հետ»,-հայտարարել է գեներալը:

Միլին նաև նշել է, որ «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները ներկայումս շարունակում են տեղակայվել Աֆղանստանի տարածքում: