copy image url
Ավելին 4 տարի առաջ - 09:46 29-09-2021

Ռուս կինը վաճառել է 13-ամյա դստեր կուսությունը և ազատազրկման է դատապարտվել

Մոսկվայի դատարանը ընդհանուր ռեժիմի գաղութում հինգ տարվա ազատազրկման է դատապարտել Տյումենի 37-ամյա բնակչուհուն, որը իր 13-ամյա դստերը վաճառել է սեռական բնույթի ծառայություններ մատուցելու համար:

Ինչպես հայտնում է «Լենտա.ռու» -ն՝ իրավապահ մարմիններում աղբյուրին հղումով, կինը մայրաքաղաքում աշխատել է որպես ֆիթնես մարզիչ և ինչ -որ պահի որոշել է գումար աշխատել՝ 1 մլն. ռուբլու դիմաց դստեր անմեղության վաճառքի գովազդ տեղադրելով: Գնորդի քողի տակ հանդես է եկել օպերատիվ բաժնի աշխատակիցը։ Ոչինչ չկասկածելով՝ կինը դստերը տարել է Կորովինսկոյե մայրուղու վրա գտնվող հյուրանոց, որտեղ, ըստ պայմանավորվածության, աղջկան պետք է թողներ երկու գիշեր:

Կինը «գնորդից» գումարը ստանալուն պես կալանավորվել է: Մայրաքաղաքի ՔԿ ղեկավարությունը հաստատել է, որ կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել «անչափահասին անօգնական վիճակում վաճառելու» վերաբերյալ։

Նշվում է, որ նրա մեղքն ապացուցվել է:

Դատավարության ընթացքում կինը «խոստովանել է իր մեղքը և զղջացել»՝ նշելով, որ իր ծանր ֆինանսական վիճակի պատճառով է նման քայլի դիմել։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից