copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:16 28-09-2021

Սոչիում կայծակը մեկ օրում հարվածել է 5 ինքնաթիռի

Սեպտեմբերի 25-ին ամպրոպի մեջ հայտնված տարբեր ավիաընկերությունների հինգ ինքնաթիռներ կայծակնահար են եղել, հայտնում է «112» Telegram-ալիքը:

Օդանավերից յուրաքանչյուրի օդաչուները դիսպետչերներին հայտնել են կայծակի հարվածների մասին, որից հետո բոլոր օդանավերը վայրէջք են կատարել նորմալ ռեժիմով:

Նախօրեին հաղորդվել է, որ կայծակը հարվածել էր Եկատերինբուրգ-Սոչի չվերթ իրականացնող ինքնաթիռին: