copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:47 28-09-2021

ՆԱՏՕ-ի նավերը մտել են Վրաստանի տարածքային ջրեր

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ​​ականազերծման խմբի հինգ նավ այսօր մտել է Վրաստանի տարածքային ջրեր: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության տվյալներով՝ խմբի կազմում ընդգրկված են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը:

«ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ​​ականազերծման խմբի նավերի (SNMCMG2) այցը հաստատում է Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսին: Վրաստանի սերտ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ամրապնդում է Սև ծովի անվտանգությունը և նպաստում տարածաշրջանում կայունությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վրացական գերատեսչության տեղեկատվությամբ՝ ՆԱՏՕ-ի նավերի այցի շրջանակներում համատեղ վարժանքներ կիրականացվեն Վրաստանի առափնյա պահպանության դեպարտամենտի հետ: