copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:26 27-09-2021

Google-ը դադարել է ծառայություններ մատուցել Android-ի միլիոնավոր սմարթֆոնների

Google-ը դադարեցնում է իր ծառայությունների տրամադրումը այն սմարթֆոնների համար, որոնք աշխատում են Android-ի հնացած տարբերակներով: Այդ մասին հայտնում է Times of India-ն:

Հրատարակությունը նշում է, որ որպես օգտվողների հաշիվների ապահովման ծրագրերի մաս, Android 2.3.7 կամ ավելի վաղ Gingerbread ունեցող ցանկացած սարք այլևս չի կարողանա գործարկել Google-ի կողմից ստեղծված ծրագրերն ու ծառայությունները:

«Սկսած 2021 թվականի սեպտեմբերի 27-ից՝ Android 2.3.7 կամ ավելի վաղ սարքերում Google ծառայություններին մուտք գործելիս բարդություններ կառաջանան: Օրինակ՝ Gmail-ում, YouTube-ում կամ Google Maps-ում»,- ասել է Google համայնքի ղեկավար Զաք Պոլաքը:

Նա ընդգծել է, որ եթե սարքն ունի Android 3.0 և ավելի նոր տարբերակի նորացման հնարավորություն, ապա դա օգտվողներին հնարավորություն կտա մուտք գործել հաշիվ և օգտագործել ծրագրեր, ինչպես նաև կապահովի անձնական տվյալների անվտանգությունը:

Աշխարհում կա ավելի քան 3 միլիարդ Android սարք, որոնցից 1,2%-ը աշխատում են 5-րդ տարբերակից ցածր Android-ով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Android 12-ի թողարկման ամսաթիվը: Ըստ պորտալի լրագրող Միշաալ Ռահմանի՝ Google օպերացիոն համակարգի մշակողը հոկտեմբերի 4 -ին կհրապարակի Android 12-ի աղբյուրի կոդը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից