Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:09 27-09-2021

Ալիևը Ղարաբաղի հայությանը համարում է Ադրբեջանի քաղաքացիներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իբր ԼՂ հայերից շատերը դիմել են Շուշիում գտնվող ադրբեջանական զինվորական հետակետում ծառայություն իրականացնող զինվորականներին, խնդրելով ընդունել աշխատանքի իրենց մոտ։ Նա դա համարել է «դրական փաստ, քանի որ նրանք գործազուրկ են եւ գտնվում են աղքատության մեջ, սակայն նման բան անել հնարավոր չէ, քանի դեռ հարցի իրավական կողմը կարգավորված չէ»։

Նա նաեւ ասել է, որ պատերազմի ավարտից հետո «Ադրբեջանը ժամանակ չի կորցրել» եւ անմիջապես ձեռնամուխ է եղել իր հսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը։ Ալիեւը շեշտել է, որ «նման գործունեություն իրականացնելու համար միայն գումար ունենալը բավարար չէ եւ անհրաժեշտ է նաեւ ունենալ մարդկային ռեսուրսներ, որակյալ կադրային բազա եւ տեխնիկական աշխատողներ։

Ալիեւը նաեւ ասել է, որ, իր խոսքերով ասած՝ «Ղարաբաղի վերականգնումը նախ եւ առաջ արվում է իր երկրի քաղաքացիների համար, որպեսզի հնարավոր լինի փախստականների վերադարձն ապահովել»։

Ադրբեջանի նախագահը նաեւ ասել է, որ «Ղարաբաղում բնակվող հայությանն ընդունում է որպես Ադրբեջան պետության քաղաքացիներ եւ պատրաստ է տրամադրել բոլոր հնարավորությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի քաղաքացիների համար եւ տրամադրվում են Ադրբեջան պետության կողմից»։

Ալիեւը նաեւ ասել է, որ «Ղարաբաղի հայերը պարզապես պետք է ազատվեն քարոզչության ազդեցությունից եւ ընդունեն իրականությունը, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է եւ իրենք պետք է կառուցեն իրենց ապագան։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան