copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:12 23-09-2021

Apple-ն առարկել է Եվրոպային՝ արգելելու սեփական լիցքավորիչի կիրառումը

Apple-ը դեմ է արտահայտվել Եվրոպական հանձնաժողովի բոլոր բջջային սարքերի համար մեկ լիցքավորիչ ստեղծելու ծրագրերին: Ինչպես նշում է The Guardian-ը, ընկերությունը մտադիր է շարունակել դիմադրել ԵՄ-ի ամենաբարձր գործադիր մարմնի կանոնակարգմանը:

«Մենք մտահոգված ենք, որ խիստ կանոնակարգը, որը նախատեսում է միայն մեկ տեսակի միակցիչ, ավելի շատ հետ է պահում նորարարությունը, քան խրախուսում այն», - իր դիրքորոշումը բացատրել է ամերիկյան տեխնոլոգիական հսկան:

Apple-ը կարծում է, որ իր սեփական Lightning լիցքավորումը արգելելը կվնասի Եվրոպայում սպառողներին և կազդի ընկերության գործունեության վրա ամբողջ աշխարհում: Տեխնոլոգիական հսկան դժգոհ էր նաև երկամյա անցումային ժամանակաշրջանին համապատասխանելու պահանջից` բոլոր առկա սարքերի միակցիչները մեկ ստանդարտի փոխելու համար:

Եվրահանձնաժողովը մտադիր է պարտադրել բոլոր ընկերություններին անցնել USB-C պորտերի օգտագործմանը, որոնք այս պահին օգտագործում են Android հեռախոսները:

Սա կստիպի Apple-ի գաջեթներին սեփական Lightning մալուխներից անցնել USB-C-ի, գոնե ԵՄ երկրներում: Եվրամիությունում օրինագիծը բացատրվում է նրանով, որ մեկ լիցքավորիչը կօգնի բարելավել շրջակա միջավայրի էկոլոգիան, և ավելի հարմար կլինի օգտվողների համար:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է