copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:50 13-06-2021

Քոչարյանը հայտարարել է «սորոսական գրասենյակների» գործունեությունն արգելելու կամ խիստ սահմանափակելու մտադրության մասին

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իրենց իշխանության գալու դեպքում, իր բնորոշմամբ, սորոսական գրասենյակների գործունեությունը կամ արգելվի, կամ խիստ սահմանափակումների կենթարկվի։ Այդ մասին Քոչարյանը նշել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով բնակիչներից մեկի դիտարկմանը, թե «ինչ եք անելու սորոսական բոլոր օֆիսների և լրատվամիջոցների հետ», այն մարդկանց հետ, որոնք դրսից պատվեր են ստանում, և մեր բանակի մասին հարյուրավոր վատ հոդվածներ են գրում։

Քոչարյանի խոսքով՝ այդ գրասենյակների գործունեությունը պետք է օրենքով կարգավորվի։

«Ուղղակի կան օրենքներ, նաև արևմտյան երկրներում, որոնք շատ խիստ արգելում են դրսի ֆինանսավորում նման հարցերով զբաղվելու պարագայում։ Եվ մենք ուղղակի օրենսդրական դաշտ ենք ձևավորելու, որից հետո կամ խիստ սահմանափակումներ կամ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առջև։ Երկու մոդել կա. մեկը արգելում ես, մյուսը՝ անվանում ես, որ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են։ Եվ եթե որպես օտարերկրյա գործակալ, այսպես, այլ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, նաև վերահսկողության տակ կհայտնվեն։ Սա է մոդելն այլ երկրներում, որն այսօր կիրառվում է։ Այստեղ նոր բան հորինել պետք էլ չէ»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից